Թուրքիան դավադրություններ հորինելու մեծ վարպետ է. Tagesspiegel
Tagesspiegel գերմանական թերթի քաղաքական վերլուծաբան Մարկուս Բերնատի համոզմամբ՝ Թուրքիան դավադրություններ հորինելու մեծ վարպետ է: Նա նման կարծիք է հայտնել, երբ թուրքական թերթերը գրել էին, որ ամանորի գիշերը Ստամբուլի գիշերային ակումբում տեղի ունեցած ահաբեկչությունը ծրագրել է ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունը: Նման անհեթեթ մեղադրանքներն օգնում են թուրք առաջնորդին թաքցնել իր անօգնական լինելը Թուրքիայում ահաբեկչությունների ֆոնին: Իբրև թե Ստամբուլի ամենահայտնի գիշերային ակումբում տեղի ունեցած ահաբեկչությունը ոչ այլ ինչ է, քան ռևանշ՝ ռուս-թուրքական հաջող գործընկերության համար, որին հաջողվել է Սիրիայում հասնել կրակի դադարեցմանը՝ գրում է հեղինակը:
