Նոր մանրամասներ Ստամբուլի ահաբեկչությունից.ով է պատասխանատու
Հունվարի 1-ին Ստամբուլի Reina ակումբում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո տեսադիտարկման արդյունքում ձեռք բերված տեսանյութերի վերլուծությունից պարզ դարձել ահաբեկչի ով լինելը: Նշվում է, որ վերջինս եղել է սեւ հագուստով անձնավորություն: Ֆիքսվել է նրա` ակումբ մտնելու պահը,վերջինս բարձրացել է երկրորդ հարկ որտեղ էլ անկանոն կրակ է բացել մարդկանց վրա, ապա իջել առաջին հարկ, փոխել հագուստը եւ հեռացել: Ավելի ուշ, ԻՊ ահաբեկչական ծայրահեղական կազմակերպությունը ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը Ստամբուլի Reina ակումբում իրականացված ահաբեկչության հետեւանքով զոհվել է 39 եւ վիրավորվել 69 մարդ՝հիմնականում օտարերկրացիներ:
