Շանթ Հարությունյանի ընկերը հացադուլ է հայտարարել և պահանջում է համաներում.hraparak.am
hraparak.am-ի տեղեկություններով, անցյալ տարվա դեկտեմբերի 26-ից հացադուլ է հայտարարել 2013թ. նոյեմբերի 5-ին Երևանի Ազատության հրապարակում հեղափոխության ակցիա իրականացնելու համար կալանավորված և առայսօր անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի ընկերը՝ Վարդան Վարդանյանը: Նա երկրի նախագահից պահանջում է հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա առթիվ, համաներում հայտարարել և ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Ըստ որոշ տեղեկությունների, նա մտադիր է հացադուլը շարունակել մինչև հունվարի 29-ը: Մենք փորձեցինք մանրամասներ իմանալ Վարդան Վարդանյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանից, սակայն նա տեղյակ չէր իր պաշտպանյալի՝ հացադուլ հայտարարելու մասին:
