«Անցանկալի անձ» ռուս դիվանագետները հեռացել են Վաշինգտոնից
ԱՄՆ գործող վարչակազմի կողմից անցանկալի անձ հայտարարված ռուս դիվանագետները հեռացել են ԱՄՆ-ից: РИА Новости -ի փոխանցմամբ, թռիչքից առաջ ինքնաթիռի հրամանատարը հայտարարել է, որ բոլոր երեխաները, ովքեր գտնվում են ինքնաթիռում, հրավիրված են Կրեմլ Ամանորյա ուրախ հանդիսության: Սա հետևանքն է այն բանի,որ անցյալ հինգշաբթի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անցանկալի անձ էր հայտարարել ԱՄՆ դիվանագիտական առաքելության երեսունհինգ դիվանագետների, մեղադրելով նրանց ամերիկյան ընտրություններին միջամտելու մեջ: ՌԴ ղեկավարությունը պատասխան միջոցների չի դիմել:
