Ինչպես է երկու տարեկան տղան փրկել երկվորյակ եղբոր կյանքը (տեսանյութ)
Այս տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է երկամյա երկվորյակ եղբայրներ Բրոուդին և Բրոկը հայրը և նախազգուշացրել բոլոր ծնողներին, որ պահարաններն ամրացնեն պատերին: Միջադեպի մասին տեսանյութը կարճ ժամանակ անց YouTube-ում երեք միլիոն դիտում է ապահովել: Բանն այն է,որ երկամյա երկվորյակ եղբայրներ Բրոուդին և Բրոկը խաղի ժամանակ փորձել են տեղավորվել պահարանում, երբ կահույքը ճոճվել և շրջվել է նրանցից մեկի վրա: Մյուս եղբայրը նետվել է օգնության: Երեխաների մայրը տանն է եղել, բայց ձայներ չի լսել: Երբ նա մտել է փոքրիկների ննջարան, տեսել է շրջված պահարանը, իսկ երեխաների հետ ամեն ինչ կարգին է եղել:
