Երկու օր է՝ հաց չենք կերել. 500 դրամ է պետք՝ կնոջս ցավերը մեղմելու համար.galatv.am/տեսաշար/

«Երկու օր է՝ հաց չենք կերել»,- սա գյումրեցի թոշակառու Խաչատուր Հայրապետյանի անկեղծ խոստովանությունն է: Բայց ըստ նրա՝ հիմա ավելի կարեւոր է «500 դրամ գտնել», որ կարողանա մեղմել կնոջ ցավերը: Խաչատուր Հայրապետյանը  եւ կինը՝ Թերեզա  Աննախասյանը, արդեն երկար տարիներ ամուսիններն են, համատեղ ամուսնությունից երեխաներ չունեն եւ ապրում են միայն իրենց ծերության թոշակով: Արդեն 4 տարի է՝ զրկված են նաեւ աղքատության նպաստից:  Խաչատուր Հայրապետյանի   ասելով՝ շատ է դիմել խնդրանքով, որ վերականգնեն նպաստը, սակայն մերժել են: IMG_7161«Ինձ ասում են՝ աղջիկ ունեք, ով արդեն վաղուց չափահաս է եւ ի վիճակի է ձեզ պահելու, սակայն չեն ուզում հասկանալ, որ աղջիկս  5 տարուց ավելի է, ինչ լքել է այս շեմը»: Խաչատուր Հայրապետյանը  պատմեց՝ Թերեզան իր  երկրորդ կինն է, ումից երեխա չունի, իսկ աղջիկը՝ Օհաննան, առաջին կնոջից է, որի հետ ապրել է ընդամենը 7 տարի եւ բաժանվել է: «Վարքը լավը չէր, դրա համար չկարողացա հանդուրժել… հիմա աղջիկս էլ է մոր նման դարձել, եւ իրանից ոչ մի տեղեկություն մինչ օրս չունեմ»,-ասում է  Խաչատուրն ու սեւացած ձեռքերով սրբում տամուկ աչքերը: IMG_7168«Կորցրել եմ հավատս թե Աստծո, թե մարդկության, եւ թե բարերարներ կոչվածների հանդեպ, արդեն 2 օրից ավելի հաց չեմ կերել: Կինս անկողնային հիվանդ է, դիմեցի բժշկի, փող չունեմ, խնդրեցի ասի գոնե մի դեղի անուն գրեք՝ առնեմ: Բժիշկը  ասաց՝ ցավազրկող  գնիր ու մի կրեմի անուն տվեց, բայց չմտապահեցի:  Կնոջս հիվանդությունը կոչվում է կարմիր քամի: Չգիտեմ՝ դա ինչ է, բայց էդպես են ասում, ուժեղ ցավեր ունի ձեռքերի շրջանում: Իջա դեղատուն, խնդրեցի՝ վերցնեմ  դեղը, թոշակիս վճարեմ, սակայն մերժեցին»: Իսկ մեր՝ իրենց տանը գտնվելու պահին կինը լուռ հեկեկում  էր իր ցավերի մեջ՝ դարձյալ  բողոքելով եւ Աստծո, եւ մարդկության դեմ:  Խաչատուրի հավաստմամբ՝ իրենց թաղամասի բոլոր խանութներում ճանաչում են եւ սովորաբար մերժում: IMG_7158«Ոչ մեկն էլ ոչ մի բան չեն տալիս, չգիտեմ՝ ինչու են մեզ մերժում, մեզ չեն վստահում, բայց ես էլ եմ  մարդ  եւ կարող եմ գոնե ամսվա մեջ մեկ անգամ վճարեմ»,- դժգոհում է ծերունին: Ամուսինների թոշակը ընդամենը 28,000 դրամ է, իսկ  Խաչատուրը  երկար տարիներ՝  մոտ 42 տարի,  աշխատել է Լենինականի կաթի գործարանում, այնուհետեւ գուլպա-նասկեղենի ֆաբրիկայում՝ որպես բանվոր: Նա ասում է, որ ամեն անգամ իր անցյալը հիշելիս չի հաջողվում զսպել հուզմունքը. «Երբ աշխատում էի՝ մարդկությանը պետք էի, շատ ընկերներ, բարեկամներ ունեի, հիմա ոչ մի բան էլ չունեմ, անգամ դուռս թակող չկա: Դրա համար ձեզ տեսա, զարմացա, անկեղծ եմ ասում՝ զարմացա… այնքան երկար այս դուռը թակող չի եղել: IMG_7172Ես ո՞ւմ եմ պետք, որ հյուրեր էլ ընդունեմ: Մի մարդ, ով արդեն մի քանի օր հաց չի կերել…»: Այնուհետ ծերունին էլ  շարունակել չկարողացավ: Միայն վերջում , երբ պատրաստվում էինք հեռանալ, ասաց, որ դստերը կարոտել է ու խնդրեց անպայման գրել այդ մասին (միգուցե Օհաննան կարդա՞ մի օր հոր կարոտի մասին): «Աղջկաս կարոտել եմ,  իմ սիրելի Օհաննային, բայց ինքը ինձ չի կարոտել, մոր մահանալուց  հետո էլ իրեն  չեմ  տեսել, իրա մասին տեղեկություն էլ չունեմ…»: Վերջում, երբ մեզ ճանապարհում էր, իր շնորհակալությունների հետ մեկտեղ շշնջաց. «Եթե փող ունես՝ մարդ ես, եթե չունես՝ ուրեմն…»,- ու փակեց դուռը: Խաչատուր Հայրապետյանը բնակվում է. Ք. Գյումրի, Շառլ Ազնավուրի հրպ., Վ. Սարգսյան 2 շենք, բն. 10 հասցեում:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am