Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի ընթերցողներ՝ Hayeli.am կայքի թիմը շնորհավորում է ձեզ՝ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթում ամենակարևորը խաղաղություն, բարեկեցություն, ձեռքբերումներ և ոչ մի կորուստ: Մենք ուրախ կլինենք 2017 թվականին միայն լավ լուրերով, մեր երկրի հաջողությունների մասին պատմող ոգևորող նյութերով ներկայանալ ընթերցողին: Թող 2017 թվականը բեկումնային դառնա մեր նոր անկախության տարեգրության մեջ, լինի Հայաստանի Հանրապետության նվաճումների տարի բոլոր ասպարեզներում: Առաջիկա տոնական օրերին Hayeli.am-ը կաշխատի թեթև ռեժիմով` իր ուշադրության կենտրոնում պահելով կարևոր փաստերն ու իրադարձությունները: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Կհանդիպենք 2017-ին:
