Տարվա ցնցող եւ ցնծող իրադարձությունները

2016-ինն էլ ապրելու ապրիլ էր…Ադրբեջանի սանձազերծած պատերազմին մենք պատրաստ չէին, հասարակությունը, ժողովուրդը՝ այո, բայց ոչ իշխանությունը, որը բանակն է ղեկավարում: Անցնող տարվա ամենացնցող իրադարձության ելքը կանխորոշեց բացառապես սահմանում կանգնած հայ զինվորը՝տոկուն, քաջ, գիտակցված մահվանն ընդառաջ մարտնչելով, դա հոգով ու անզեն կռիվ էր հակառակորդի նորագույն զինտեխնիկայի դեմ: Քառօրյան էլ ավելի ցցուն դարձրեց իշխանության թուլությունը, պետական համակարգի կոռումպացվածությունը, բայց մյուս կողմից՝ հայ ժողովրդի միասնականությունը, նեղ օրերին բռունցք դառնալու բարձր գիտակցումը: Միեւնույն է, կորուստն անդառնալի է՝ 100 մարդկային կյանք եւ 800 հեկտար տարածք: Բայց իշխանությունը դասեր չքաղեց կատարվածից, մի երկու գեներալի պաշտոնազրկում եւ վերջ: Հանրությունը փոփոխությունների պապագ ուներ, իշխանությունն այնինչ անդրդվելի էր: Հետեւանքն ուշացնել չտվեց, հուլիսին գրավվեց Ոստիկանության ՊՊԾ գունդը, ազատամարտիկների գրոհող խումբը մոտ մեկ ամիս գնդի աշխատակիցներից շատերին պատանդ պահեց, զոհերն անխուսափելի էին: Հայաստանը հայտնվեց աշխարհի ուշադրության կենտրոնում, իշխանությունը տեռորիզմ գնահատեց ընդվզումը, բռնությամբ հարցեր լուծելը չի խրախուսվում որեւէ մեկի, հատկապես քաղաքակիրթ աշխարհում, բայց հետաքրքրական է, որ հայ ժողովրդի ստվար զանգվածներ աջակցություն հայտնեցին <<տեռորիստներին>>, փողոցում հոծ բազմություն էր, պահանջը մեկը՝ իշխանություն հեռացիր: Սա ցույց տվեց, որ երբ սպառվում են պայքարի քաղաքական ու քաղաքակիրթ ճանապարհները, այլընտրանքը դառնում է բռնությունը, այն էլ՝ համաժողովրդական: Ցնցող էր նաեւ վարչապետափոխության փաստը,որը հետեւեց ՊՊԾ գնդի ազատազրկմանը, իշխանությանը այլ ելք չէր մնում, քան արմատական փոփոխությունների պատրանք ստեղծելը, տերեվերջին պարզ է դառնում, որ այդ փոփոխությունները դեռեւս անձերի մակարդակով, իսկ համակարգային խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլեւ ավելի խորանում են: Ամենաքննարկվող իրադարձություններից մեկն էլ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի կնքումն էր, որի համաձայն խաղաղ ժամանակ Հայաստանի օդային տարածքի տնօրինման վերաբերյալ որոշում է կայացնում Հայաստանը, իսկ պետարզմական իրավիճակում՝ Ռուսաստանը: Ասենք, եթե նման իրավիճակում հայկական կողմը որոշի խոցել ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական ինքնաթիռը, իսկ ռուսական կողմը դեմ լինի, ապա մենք ոչինչ անել չենք կարող: Ստացվում է, որ ՀՕՊ համակարգն իրականում ամբողջությամբ կառավարելու են ՌԴ համապատասխան զինվորականները, և նրանք են որոշում կայացնելու: Անցնող տարում եղան նաեւ իրադարձություններ, որոնք ուրախության, ոգեւորության, անգամ ցնծության առիթ դարձան: 20 տարի անց Հայաստանն ունեցավ օլիմպիական չեմպիոն: Գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնը՝ կրկնելով Արմեն Նազարյանի հաջողությունը: Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշային կարգի եզրափակիչում աշխարհի կրկնակի չեմպիոնը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ կուբացի Դանիել Յասմանի Կաբրերայի նկատմամբ: Ըմբիշ Միհրա Հարությունյանն էլ օլիմպիական մարտ տարավ, բայց ըմբշամարտի անտրամաբանական մրցակարգի հետեւանքով Միհրան Հարությունյանը զրկվեց ոսկե մեդալ նվաճելու հնարավորությունից:Հայաստանում նա միեւնույն է չեմպիոն գնահատվեց: Ոգեւորիչ էր Սփյուռքի արվեստագետների նախաձեռնությունը, նրանք ամիսներ առաջ ստորագրահավաք են նախաձեռնել, որով պատրաստվում են դիտորդական առաքելություն իրականացնել հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ստորագրահավաքին են միացել Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը, Էրիկ Նազարյանը և այլ սփյուռքահայեր:Սփյուռքի մեր հայրենակիցները հայտարարեցին, որ իրենք միայն ֆինանսապես օժանդակելու համար չեն եւ ցանկանում են մաս կազմել տնտեսական, քաղաքական գործընթացներին:Ա շխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած հայերիս համար անկարագրելի ցնծություն էր նաեւ Հռոմի պապի այցը Հայաստան: «Այց առաջին քրիստոնյա երկիր»: Հենց այս հաստատված կարգախոսով էլ հունիսի 24-ին Հայաստան այցելեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը: Անկախության տոնական շքերթին «Իսկանդերի» մուտքը Հանրապետության հրապարակ հասարակության ստվար հատվածների համար ասես մեսիա լիներ: Արձագանքն այնքան բուռն էր, որ անգամ Ռազմ.info-ն հարկ համարեց ամբողջական տեղեկատվություն տալ, թե վերջապես ինչ է «Իսկանդերը»: Հասարակության հրճվանքը բացատրություն ուներ. երկրում անվտանգության դեֆիցիտ էր առաջ եկել ապրիլյան պատերազմից հետո: Անի Սահակյան

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am