2016-ի հրաժարականները

2016-ին Հայաստանում տեղի ունեցան բազում անսպասելի հրաժարականներ, որոնք ցավոք, չի կարելի պայմանավորել բարձրաստիճան պաշտոնյայի կամ որեւէ ուժային կառույցի ղեկավարի կատարած աշխատանքով, եթե հրաժարականների հիմքում դրվեր այդ սկզբունքը, ապա այսօր ՀՀ վերնախավը, եւ ոչ միայն, ժամ առաջ պետք է պաշտոնը թողնելու դիմում գրեր: Այդուհանդերձ, ամենաանսպասելի, ամենաքննարկվող ու միեւնույն ժամանակ սպասված հրաժարականը Հովիկ Աբրահամյանինն էր վարչապետի պաշտոնից: Ապրիլյան քառօրյա տեսածներս իշխանություններից արմատական անհետաձգելի փոփոխությունների ակնկալիքներով էինք լցված, քանզի պատերազմը մերկացրել էր բանակն ու իշխանությանը, այն իշխանությանը, որ տարիներ շարունակ իր թերացումները սղղացնում էր բանակաշինության հիմնավորման տակ, բայց հանկարծ պարզվեց այն, ինչ պարզվեց: Իսկ հետեւութուններ չարվեցին, Պաշտպանության նախարարը մնաց իր տեղում, մի երկու գեներալ քավության նոխազ դարձան, արդյունքում կորցրած 800 հեկտար ու մարդկային 100 կյանք: Երկրորդ պայթյունն անխուսափելի էր, այս անգամ ոչ թե սահմանին, այլ Երեւանի սրտում՝ հուլիսին Ոստիկանության ՊՊԾ գունդը գրավվեց, ընդվզողների շարքերում հիմնականում ազատամարտիկներ էին: Սա այլեւ ելք չթողեց Սերժ Սարգսյանին երեւացող փոփոխությունների գնալու: Պահանջն այնքան հրատապ էր, որ չսպասեցին անկախության տոնին, Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես մեկնաբանեց թարմ ուժերի, մոտեցումների անհրաժեշտությամբ: Չնայած Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի շահագրգռությունն էլ էր մեծ վարչապետափոխության հարցում: Մինչ այդ օգոստոսի սկզբին նույնքան անակնկալ իմացանք Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրաժարականի մասին: Պաշտոնական պատճառն առողջական խնդիրներն էին, այնինչ քաղաքական խոհանոցում այլ վարկածներ էին քննարկում: Առաջինն այն էր, որ ՊՊԾ գնդի գրավման լարված օրերը չկտրեցին Կոստանյանին հանգստից, որը վայելում էր Հունաստանում՝ ծովափին, ինչը չներվեց Սերժ Սարգսյանի կողմից, երկրորդի համաձայն, քառօրյա պատերազմից հետո պաշտպանության համակարգում հայտարարված չիստկայի ընթացքում բացահայտվել էր Կոստանյանի եւ բանակին մատակարար ընկերությունների կապի ու թույլ տված չարաշահումների մասին: Ապրիլի առաջին օրը Ադրբեջանի սանձազերծած պատերազմը ծանր նստեց նաեւ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի վրա, ապրիլի կեսերին Պողոսյանը հրաժարական ներկայացրեց, ծանր օրեր էին, բարոյական ու քարոզչական տեսանկյունից փխրուն ժամանակներ, որոշում կայացվեց, որ Պանաման նվաճած գեներալը պետք է թողնի պաշտոնը ի հեճուկս Ադրբեջանի նախագահի, որի ընտանիքի անունն էլ կար նույն փաստաղթերում: Նոր կառավարության հայտարարած նոր չափորոշիչների ու տնտեսական հեղափոխության արդյունքում պաշտոնանկ եղան նաեւ այնպիսի պաշտոնյաներ, որոնք թվում է, թե հավերժ մնալու են իրենց տեղերում, որոնք բարձրագույն իշխանության ամենասիրելիներն էին: Ամենաքննարկվողը Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանինն էր, տնտեսության մուտանտներից մեկին, որի բիզնեսներում փայաբաժիններ ունեն Սերժ Սարգսյանի մերձավորները, ոչ միայն հեռացրեցին քաղաքական ու տնտեսական ասպարեզից, այլ պարտադրում են վերադարձնել կուտակած գումարներից ու կապիտալից: Գագիկ Բեգլարյանին էլ չփրկեց Կարեն Կարապետյանի հետ քավոր-սանիկական կապը: Լիսկա Սուրիկ Խաչատրյանի համոզմունքն էլ ճիշտ դուրս չեկավ, Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալու առաջին օրերին նա հայտարարեց, թե մնալու է, բայց գնաց: Գնաց ու մեկ էլ եկավ հոկտեմբերի 27-ի միջոցառումներին՝ ասելով, որ վերադառնալու է, մինչ այդ մարզում նախապատրաստվում է ընտրություններին: Ի դեպ, խաբկանք հրաժարական է նաեւ Միհրան Պողոսյանի դեպքում, նա էլ վերջերս հաստատեց քաղաքականություն վերադառնալու, ռեյտինգային ցուցակով առաջադրվելու իր մտադրությունը: Վերջապես ԱԱԾ-ից դուրս բերեցին նաեւ Գորիկ Գուրգենիչն, որը տասնամյակներ ղեկավարում էր կառույցը: Նա վատառողջ էր ու ստաժավոր թոշակառու: Կառավարության կազմի փոփոխությունների ընթացքում վերջապես հեթը հասավ նաեւ Սեյրան Օհանյանին, այն տեղի ունեցավ ամենավերջում, թեպետ հրաժարականը պետք է հաջորդեր քառօրյա պատերազմին: Սեյրան Օհանյանի հետ կապված ինտրիգը ձգվեց մինչեւ վերջին պահը, իսկ այդ ընթացքում ասպարեզ նետվեց իշխանություններից նեղսրտելու, որպես նախարարի պաշտոնի այլընտրանք առաջարկվող պաշտոններից հրաժարվելու, ընդդիմության շարքերը համալրելու եւ նման կարգի լուրեր: Պարզ է, որ ճշգրիտ հաշվարկ էր ընթանում Օհանյանից հզոր ընդդիմություն կերտելու հարցում: Իսկ մշակութային աշխարհում իսկական ցնծություն առաջացավ ապամշակութային Հասմիկ Պողոսյանի պաշտոնանկությամբ: Նույնիսկ կարեւոր չէր, թե ով էր լինելու փոխարինողը, վերեւների հետ ամուր շաղկապված տիկին Հասմիկն այլեւ տապալված էր, իսկ դա արդեն հաղթանակ էր մշակութային կյանքում: Անի Սահակյան

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am