Արցախում ծանր վիրավորում ստացած զինվորին ուղղաթիռով տեղափոխում են Երևան
Երեկ Արցախի հյուսիս-արեւելյան սահմանին հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանին ուղղաթիռով տեղափոխում են Երևան: Այս մասին Հրապարակի-ի հետ զրույցում հայնտեցին Ստեփանակերտի կայազորային հոսպիտալից: Նրանց խոսքով` Գարիկ Վարդանյանի վիճակը շարունակում է գտնվել ծայրահեղ ծանր վիճակում: Հիշեցնենք՝ զինվորի վիրավորվելու մասին որևէ պաշտոնական տեղեկատվություն մինչ այժմ ԼՂՀ ՊԲ-ն չի հաղորդել:
