«Ես չեմ առաջադրվելու, սատարելու եմ Աշոտ Արսենյանին». Սուրիկ Խաչատրյանը հրաժարական կտա Սյունիքի ՀՀԿ կառույցի ղեկավարի պաշտոնից

Սյունիքի նախկին մարզպետ, Սյունիքի ՀՀԿ կառույցի ղեկավար Սուրիկ Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում պնդում է, որ չի պատրաստվում առաջադրվել առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Իսկ առաջիկա օրերին Սուրիկ Խաչատրյանը հրաժարական է տալու նաև Սյունիքի ՀՀԿ կառույցի ղեկավարի պաշտոնից: Ներկայացնում ենք Tert.am-ի հարցազրույցը Սյունիքի նախկին մարզպետի հետ: -Պարոն Խաչատրյան, տևական ժամանակ է՝ մամուլում տեղեկություն կա, որ Դուք առաջադրվելու եք առաջիկա խորհրդարանական ընտրություններում, քանի որ նաև Սյունիքի մարզային կառույցի ղեկավարն եք և Դուք եք ներկայացնելու Սյունիքի ցուցակը: -Ես չեմ առաջադրվելու առաջիկա ընտրություններում: Չեմ ուզում պատգամավոր դառնամ: Շաբաթվա մեջ 5 օր գամ, ԱԺ-ում նստեմ, որ ի՞նչ: Ես խորհրդարանից եմ գնացել մարզպետի պաշտոնի: Եթե էն ժամանակ ես ինձ խորհրդարանում տեսնեի, խորհրդարանից չէի գնա: 2004 թ-ին 3-րդ անգամ մեծամասնականով ես ընտրվել եմ պատգամավոր: 2004-ին ես խորհրդարանից գնացել եմ, հիմա ես գնամ խորհրդարան, ինչ անեմ: Իսկ առաջիկայում շատ հնարավոր է, որ հրաժարվեմ նաև ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից: - Կարելի է իմանալ, ի՞նչ է պատճառը, որ նաև Սյունիքի ՀՀԿ կառույցի ղեկավարի պաշտոնից եք հրաժարվում: - Պատճառը իմ առողջական վիճակն է, որ ես չեմ կարող հասցնել: Ես 6 ամիս առաջ սրտի բավականին լուրջ վիրահատություն եմ տարել: Իսկ եթե ես չեմ կարող գոնե ամիսը մի անգամ գնալ էդ կառույցի ղեկարներին հավաքեմ, քննարկենք, խոսենք, անիմաստ չի՞: -Մամուլում տեղեկություն կա, որ ՀՀԿ ցուցակով նաև Ձեր տղայի թեկնածությունն եք առաջարկել, փորձում եք նրան պատգամավոր դարձնել: - Նախ՝ իմ տղայի տարիքը չի հերքում, որ առաջադրվի, տղաս 23 տարեկան է: Երկրորդն էլ՝ ո՛չ իմ մեջ, ո՛չ տղայիս մեջ էդպիսի ցանկություն չկա, որ տղայիս ԱԺ պատգամավոր դարձնեմ: -Այսպիսով իշխանությունը հրաժարվո՞ւմ է Ձեզնից, թե՞ Դուք եք հեռանում: -Իշխանությունը ինչու պիտի հրաժարվի ինձանից: Ես ուղիղ 28 տարի ծառայում եմ, 1988-ից մինչև էսօր ես էս երկրին ծառայում եմ: Ինչքան էլ հնարավորություն ունենամ, էլի ծառայելու եմ: Տենց չի, որ պետք է անպայման պաշտոն ունենամ, պատգամավոր լինեմ: Չէ, ես իմ հող ու ջուրը սիրում եմ, ես իմ ժողովրդին սիրում եմ և ինչ հնարավորություն ունեցա, անելու եմ:

-Քանի որ Դուք դեռ Սյունիքի ՀՀԿ կառույցի ղեկավարն եք, հայտնի՞ է, թե ովքեր են առաջադրվելու ռեյտինգային ընտրակարգով Սյունիքում: -Առաջիկայում հայտնի կլինի: Որքան գիտեմ, Սյունիքի ներկա պատգամավորներից Հայկ Գրիգորյանը չի առաջադրվելու: Սյունիքի մյուս պատգամավոր Արմեն Կարապետյանը կառաջադրվի, թե չէ, չեմ կարող ասել, բայց Հայկը համոզված եմ, որ չի առաջադրվելու: Բնական է, նոր թեկնածուներ կլինեն: Քաղաքապետերը կլինեն թեկնածու: Արսենյան Աշոտն է այդ ընտրատարածքից լինելու, քանի որ հիմա Վայոց ձորն ու Սյունիքը մեկ ընտրատարածք է: - Իսկ Դուք սատարելո՞ւ եք Աշոտ Արսենյանին, թե՞ իրեն ավելի մրցակից եք դիտարկում: - Չէ սատարելու եմ, իհարկե: Մենք ընկերներ ենք, ոչ թե մրցակիցներ: Աշոտը իմ ընկերն է, ես էլ Աշոտին իսկապես սատարելու եմ: Եթե ես նույնիսկ առաջադրվեի, էլի մենք իրար չէինք խանգարի: Ես համոզված եմ, որ Արսենյան Աշոտն իր բավականաչափ ձայները կստանա: Իսկ հիմա, որ չեմ առաջադրվում, իհարկե, իմ բոլոր հնարավորությունները ներ եմ դնելու Արսենյան Աշոտի համար: Սյունիքից լավագույն դեպքում երկու հոգի պետք է ընտրվեն: Երկրորդն էլ կտեսնենք՝ որն է հարմար թեկնածուն, նրան էլ կօգնենք: - Տեղեկություն կա, որ Սյունիքում ռեյտինգայիով պատրաստվում է առաջադրվել նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, ում հետ Դուք բավական մրցակցային լարված հարաբերություններ ունեիք ժամանակին: - Ես ոչ մեկի հետ լարված հարաբերություններ չունեմ: Վահե Հակոբյանը 3 անգամ ընտրվել է ԱԺ պատգամավոր, 3 անգամ էլ օգնել եմ ես իրեն: Եվ ասեմ, որ իմանաք, 2013-ին, որ ես դիմում գրեցի, հրաժարվեցի մարզպետի պաշտոնից, նաև ես նախագահին խնդրեցի, որ Վահե Հակոբյանին մարզպետ նշանակելը ճիշտ կլինի: Մաքսիմ Հակոբյանն էլ բավականին փորձառու մարդ էր, և իր հնարավորությունները իր տղայի համար կներդներ մարզում: - Իսկ այս ընտրություններում հնարավո՞ր է աջակցեք Վահե Հակոբյանին: - Շատ հնարավոր է: - Վարչապետ Կարեն Կարապետյանի հետ Ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն են, քանի որ ասվեց, որ իր առաջարկով եք Դուք հրաժարվել մարզպետի պաշտոնից: - Շատ նորմալ է մեր հարաբերությունները: Եթե խնդիր էլ լինում է, ես շատ հանգիստ կարող եմ զանգել, ընդունում է, և հնարավորինս էլ այդ խնդիրներին աջակցում է: Ես ինքս եմ դիմում գրել, հրաժարվել՝ իմ առողջականը չներելու համար: Ես հիմա զբաղված եմ գործով լուրջ՝ հանքարդյունաբերությամբ, ես իմ գործն ունեմ, իմ գործով զբաղվում եմ, ես էլի իմ նպաստն եմ բերելու մեր երկրին: Իշխանություններն էլ կորոշեն, եթե կգտնեն, որ ինչ-որ տեղ իմ կարիքը կա աշխատելու, կաշխատենք:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am