Չենք իջնի «խոհանոցային» դիվանագիտության մակարդակին. Պուտինը`ԱՄՆ պատժամիջոցների մասին
«ՌԻԱ Նովոստի»-ն փոխանցում է,որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան չի պատրաստվում ամերիկացի դիվանագետներին արտաքսել ՌԴ- ից` որպես պատասխան ԱՄՆ-ի գործողություններին:Պուտինն ընդգծել է, որ միջազգային պրակտիայում ստեղծված իրավիճակում Ռուսաստանն ունի բոլոր հիմքերը ադեկվատ պատասխան տալու համար: Սակայն, նրա խոսքով, Ռուսաստանը չի իջնի «խոհանոցային» դիվանագիտության մակարդակին: Պուտինը Օբամայի ադմինիստրացիայի գործողությունները «սադրանք» է անվանել` ուղղված ռուս-ամերիկյան հարաբերությունների խզմանը: Հիշեցնենք,որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել ՌԴ-ի դեմ,ըստ որոնց երեկ արտաքսել էր 35 ռուս դիվանագետի Վաշինգտոնից և Սան Ֆրանցիսկոյից:
