Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանի Ամանորը
«Անցնող տարին նշանավորվեց ռուս-հայկական հարաբերությունների զգալի ձեռքբերումներով: Միջազգային հարթակում ռուս-հայկական դաշնակցության և համագործակցության ամրապնդման համար նոր հեռանկարներ բացեց Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը:Վստահ եմ , որ երկկողմ համագործակցության հարցով համատեղ աշխատանքները կշարունակվեն »,-ասվում է ուղերձում,որը հղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Նշենք,որ Կրեմլի պաշտոնական կայքը հրապարակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձները` ուղղված արտասահմանյան պետություններին և կառավարություններին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարներին:
