Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գալիք Նոր տարվա ու Սուրբ ծնունդի կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, հայտնում է Կրեմլի կայքը։ Ռուսաստանի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի ավանդը ԵՏՄ, ՀԱՊԿ ու ԱՊՀ շրջանակներում ինտեգրման գործընթացների զարգացման գործում։
ինչպես ասել է՝ կողմերը կարունակեն համատեղ աշխատանքները քաղաքական, առեւտրատնտեսական, գիտատեխնիկական ու հումանիտար համագործակցության զարգացման ու հրատապ միջազգային խնդիրների լուծմանն ուղղված ջանքերի համակարգման գործում։
