Ադրբեջանցի զինվորի դին վերադարձնելու համար՝Բաքուն դիմել է միջազգային կառույցներին
Արդեն տեղեկացրել ենք,որ մարտական հենակետերից մեկի մոտ հայտնաբերվել էր ադրբեջանական ԶՈՒ համազգեստով մահացու վիրավորումներ ստացած անձի դին,որը վերադարձնելու համար Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դիմել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին և ԵԱՀԿ Մինսկի խմբին: Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ այժմ ադրբեջանցի զինվոր Չինգիզ Սալման օղլու Գուրբանովի դին վերադարձնելու համար համապատասխան կառույցների հետ շարունակվում են աշխատանքները: Հիշեցնենք,որ դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, որը ձախողվել էր՝ հայկական ԶՈՒ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում:
