Բաքուն ստիպված կլինի ընդունել. ՀՀ ՊՆ
Բաքուն թաքցնում է իր արկածախնդիր գործողությունների ձախողումները: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը: «Դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է մինչեւ 7 զինծառայողի կորուստ:
Այդուհանդերձ ադրբեջանական կողմը պաշտոնապես հերքում է սեփական զոհերի մասին լուրերը՝ նշելով ընդամենը մեկ անհայտ կորածի մասին: Ինչպես միշտ՝ ադրբեջանական կողմը սեփական հանրությունից թաքցնում է իր արկածախնդիր, անգամ մարտավարական նշանակություն չունեցող գործողությունների ձախողումները: Առավել քան վստահ ենք, որ առաջիկա օրերին, հակառակորդը ստիպված կլինի պաշտոնապես ընդունել իր կորուստները, նրանց մահը քողարկելով միգուցե անգամ տարբեր տեխնածին եւ առողջական խնդիրներով»,-ասված է հաղորդագրության մեջ: