18+. Հայկական կողմում մնացած ադրբեջանցի դիվերսանտը
Մենք արդեն տեղեկացրել էինք, որ ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավարևելք ընկած պետական սահմանի հատվածում դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ պաշտպանությաննախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվում է դիպուկահարների և նռնականետերի կրակ, որը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները:
Հակառակորդի դիվերսանտներից մեկի դիակը մնացել էր հայկական դիրքերի մատույցներում:

