ԼՂ հակամարտությունը եղել է հիմնական մարտահրավերներից մեկը. Շտայնմայեր
ԼՂ հակամարտությունը հանդիսացել է ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության համար հիմնական մարտահրավերներից մեկը: Այս մասին ասել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Արտգործնախարարի խոսքով մի պահ ԼՂ հակամարտությունը չի գտնվել եվրոպական հասարակության ուշադրության կենտրոնում, սակայն ապրիլյան իրադարձություններից հետո այս հակամարտությունը կրկին նշանակալի դեր է ձեռք բերել։
