Հունաստանի դեսպանի այրված ավտոմեքենայում մարդու մարմին է հայտնաբերվել. ԶԼՄ-ներ. լուսանկար
Ռիո-դե-Ժանյերոյի Հունաստանի դեսպանի այրված ավտոմեքենայում մարդու մարմին է հայտնաբերվել: Մահացածի ինքնությունը կպարզի փորձաքննությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով բրազիլական ԶԼՄ-ներին:
Ավելի վաղ Հունաստանի ԱԳՆ-ը հաստատել է իր դեսպան Կիրիակոս Ամիրիդիսի անհետացումը:
Ըստ տվյալների՝ մեքենան գտել են Նովա-Իգուասուում, որտեղ էլ անհետացել էր դիվանագետը:

