Ռուսաստանի առաջին պատասխանը ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների դեմ
Ռուսաստանն առաջին պատասխան միջոցներն է ձեռնարկել ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների դեմ` փակելով Մոսկվայում ռուս-ամերիկյան դպրոցը, հաղորդում է CNN հեռուստաալիքի պաշտոնական կայքը: Վկայակոչելով թեմային քաջատեղյակ ամերիկյան աղբյուրի` CNN-ը գրում է, որ փակված դպրոց էին հաճախում ՌԴ-ում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի դեսպանատների աշխատակիցների երեխաները: Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ-ն արտաքսել էր ռուս դիվանագետներին և նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ ռուսական կիբերհարձակումների պատճառով: Հղում անելով ամերիկյան ներկայացուցչին, ով տեղեկացված է այդ հարցով, հեռուստաալիքը նշում է, որ Ռուսաստանի «առաջին պատասխան միջոցը» եղել է դպրոցի փակումը:
