Սա որ դարն է, որ հակառակորդը առավոտ կանուխ "անորսալի" հայտնվում է լվացվող զինվորի դեմը. Ս. Սաֆարյան
Ինչպես պաշտոնապես է ներկայացվել, փաստորեն մեր զոհված երկու զինվորը լվացվելիս են եղել, սպան էլ մոտ տարածքում է եղել ու վրա է հասել, երբ նրանց դեմ հայտնվել են ադրբեջանցի դիվերսանտները: Հիշում ես ՊՆ համարանիշներով ջիփերն ու յաշիկները, բանակի թալանչի հրամանատարների շքեղություններն ու դղյակները, ու ցավ ապրում. սա որ դարն է, որ սահմանը այնքան տեխնիկապես հագեցած չլինի, որ հակառակորդը առավոտ կանուխ "անորսալի" հայտնվում է լվացվող զինվորի դեմը: Այս ամենը համադրում ու խենթանում ես... Ստեփան Սաֆարյանի գրառումը
