Հակամարտող կողմերի միջև հրադադարի մասին համաձայնություն է ձեռք բերվել․ Պուտին
Սիրիայում հակամարտող կողմերի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել երկրի տարածքում հրադադար սահմանելու 7 խաղաղ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին։ Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Այսօր երեք փաստաթուղթ է ստորագրվել։ Առաջին փաստաթուղթը ստորագրվել է Սիրիայի կառավարության և զինված ընդդիմության միջև Սիրիայի տարածքում հրադադար հաստատելու մասին։ Երկրորդ փաստաթուղթը հրադադարի ռեժիմի վերահսկման համալիր միջոցների վերահսկման մասին է։ Երրորդ փաստաթուղթը վերաբերում է Սիրիայի խնդրի կարգավորման շուրջ խաղաղ բանակցություններին»,-ասել է Պուտինը։
