Հայկական կողմը վիրավորներ չունի
ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի սահմանին այսօր ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն գործողությունների հետևանքով հայկական կողմը վիրավորներ չունի. այս մասին հայտնել է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հակառակորդը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ։ Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, նչի հետևանքով հայկական կողմն ունեցել է 3 զոհ:
