Նախարարությունից 11 մեքենա կվերցնեն
Կառավարության նիստում այսօր որոշում կայացվեց ՀՀ Առողջապահության նախարարությունից վերցնել 11 մեքենա: Ինչպես նշվում է՝ այն հանվելու է վաճառքի: Այս մասին նախագիծը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 11 ծառայողական մարդատար ավտոմեքենաները շահագործման ենթակա են և գտնվում են սարքին վիճակում, սակայն դրանց շահագործումը նպատակահարմար չէ՝ լրացուցիչ ծախս պահանջելու պատճառով։
