Հակառակորդը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ. Արծրուն Հովհաննիսյան
Այս պահին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հանդարտ է։ Հակառակորդը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ։ ՀՀ ԶՈւ երի կողմից իրականցվում են որոնողական-մաքրման աշխատանքներ։ ՀՀ ԶՈւ երում վիրավորներ չկան։ Նման իրավիճակում դիրքերի կորստի մասին և այլ ապատեղեկատվություններ տարածելը առնվազն... լավ բան չի։ Հ.Գ. Ինչեր պետք է լինեն, որ հասկանաք ճիշտ աշխատել այս իրավիճակներում։ Արծրուն Հովհաննիսյանի գրառումը
