Հայտնի են Չինարի գյուղում զոհված զինծառայողների անունները
Չինարիի զոհվածների անունները հրապարակվեցին: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ այսօր, վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ- արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվում է դիպուկահարների և նռնականետերի կրակ, որը շարունակվում է։ ՀՀ ԶՈւ- երը լիովին վերահսկում են իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները։ Հայկական կողմը 3 զոհ ունի:
