Օբաման կհայտարարի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին
CNN - ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է դեկտեմբերի 29-ին հայտարարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին՝ կապված ցանցահենային հարձակումներին Մոսկվայի մասնակցության մասին,լրատվամիջոցին հայտնել են ամերիկյան վարչակարգում նրա աղբյուրները։ Հեռուստաալիքն ընդգծել է, որ պատժամիջոցների ընդլայնումից բացի խոսքը նաև դիվանագիտական բնույթի միջոցների մասին է։ ԱՄՆ-ի իշխանությունները պլանավորում են «գաղտնի միջոցներ», որոնք չեն ստանալու հնչեղություն։ Ամերիկյան կողմի կարծիքով՝ Ռուսաստանը միջամտել է 2016 թվականին ԱՄՆ-ում անցկացված ընտրական գործընթացին։
