Մարտ է ընթանում .Չինարիի ուղղությամբ թշնամին ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ
Դեկտեմբերի 29-ին` վաղ առավոտյան, ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվում է դիպուկահարների և նռնականետերի կրակ, որը շարունակվում է։ Ինչպես հայտնում են Պաշտպանության նախարարությունից ՀՀ Զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները։
