Թրամփը շատ լավ հեռախոսազրույց է ունեցել Օբամայի հետ
Reuters գործակալությունը հաղորդում է,որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, որ «շատ լավ» հեռախոսազրույց է ունեցել գործող նախագահ Բարաք Օբամայի հետ: «Նա զանգահարել է ինձ։ Շատ, շատ լավ զրույց ենք ունեցել։ Ընդհանուր առմամբ տարբեր բաների մասին:Իմ աշխատակիցները, ինչպես և ինքը, նորմալ համագործակցում են Օբամայի և նրա վարչակազմի հետ»,-ասել է Թրամփը։
