Սերժ Սարգսյանը բարեհաջող վիրահատության է ենթարկվել և դեռ երկար կապրի. Իգոր Մուրադյան
«Արցախ. հաղթական այլընտրանք» խորագրով այսօր կայացած քննարկման ժամանակ այս մասին քաղաքագետ Իգոր Մուրադյանը նկատեց, որ արցախյան հիմնախնդրի հետ կապված ամեն բան որոշվում է այլ հարթակներում: «Հայաստան այլևս չկա, հայկական ինքնիշխանությունը կորսվել է, այն գոյություն չունի: Իսկ ահա Սերժ Սարգսյանը ջանում է դուրս պրծնել այս իրավիճակից, քանի որ գիտակցում է՝ իրեն ինչ է սպասում»,- նկատեց քաղաքագետը՝ հավելելով՝ Սերժ Սարգսյանը բարեհաջող վիրահատության է ենթարկվել և դեռ երկար կապրի… Մանրամասները՝ տեսանյութում: 1in.am
