«Ապրիլյան քառօրյան լուստրացիա էր». քաղաքական գործիչներն ամփոփում են տարին

«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ամփոփելով տարին,  ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը հայտարարեց, որ տարին բարդ էր: Բանախոսը տարվա ամենամեծ կորուստը համարեց ապրիլյան պատերազմում զոհված զինվորների կյանքը: Այնուհետև շեշտեց, որ տարին մարտահրավերներով լեցուն էր. «Սակայն այն ինչ մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում։ Եվ ես կցանկանայի, որ բոլորս 2017 թվական մուտք գործեինք հենց այս կարգախոսով, որ մենք ավելի ուժեղ ենք, եւ այն, ինչ տեղի ունեցավ 2016-ին, բացասական առումով, մարտահրավերների առումով, անկասկած սա նաեւ մեր պատմությունն է, մեր հիշողությունն է, որից, բնականաբար, համապատասխան դասեր քաղած պետք է մտնենք 2017 թվական»։ Անդրադառնալով ներքաղաքական կյանքին՝ ասաց, որ ներքաղաքական և տնտեսական առումով տարին ցույց տվեց, որ կառավարման այն մոդելը, որը տարիներ շարունակ կիրառում էինք, խիստ վերափոխման անհրաժեշտություն ունի: Խոսելով  արտաքին քաղաքականությունից՝ Արտակ Դավթյանն առանձնացրեց Գերմանիայի Բունդեսթագի ընդունած Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը:  «Դա, անկասկած, ազդեցություն կունենա տարածաշրջանի և ընդհանրապես աշխարհի վրա եւ բնականաբար, կունենա Ռուսաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների վրա: Տնտեսական առումով մեր թիվ մեկ գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, եւ բնական է՝ կախված այն բանից, թե ինչպես կընթանան Ռուսաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունները, կշարունակվեն արդյոք պատժամիջոցները, թե կթուլանան, այս ամեն ինչը իր ազդեցությունը կունենա Հայաստանի Հանրապետության վրա»: Բանախոսներից ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը համաձայնեց Արտակ Դավթյանի հետ՝ նշելով, որ իրեն համար ևս ցավալի է ապրիլին տեղի ունեցածը: Ամփոփելով տարին՝ Ազատ Արշակյանը նախ խոսեց ազգի արժանապատվությունից՝ փաստելով, որ ազգը ձեռք բերեց ինքնավստահություն, հաղթողի ինքնազգացողություն. «Մենք Գիքոր հանրապետությունից վերածվեցինք նժդեհական, Վահագնի, հաղթող, փառավոր պետության, որովհետև ապրիլյան պատերազմի ընթացքում  մեն-մենակ մնացինք թշնամու դիմաց և մենք հաղթեցինք, չնայած որ շատ ծանր կորուստ ունեցանք»: Այնուհետև, անդրադառնալով  կառավարության փոփոխության՝ նա նշեց, որ սկզբում մեծ ակնկալիք կար Կարեն Կարապետյանից, սակայն դա կորավ նրա ՀՀԿ անդամակցությունից հետո: «Կարծես ատամնաբույժի գնալ լինի՝ ատամից ազատվելու համար: Հույս ունեի, որ Կարեն Կարապետյանը չի մտնի ատամնաբուժարան»,- ասաց նա՝ նկատի ունենալով նրա հետ 7000 հոգու անդամակցությանը: Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանն էլ նկատեց. «Ապրիլյան քառօրյան լուստրացիա էր ներքին և արտաքին քաղաքականության առումով։ Ցույց տվեց, թե ովքեր են մեր ռազմավարական գործընկերները, ովքեր են օգնում Հայաստանին և Ադրբեջանին»: «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը ևս անդրադարձավ ապրիլյան պատերազմին՝ ձեռքբերում համարելով այն, որ մենք մտնում ենք 2017՝ երկու հայկական պետությունների առկայությամբ: «Մեր երկրում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ, ինչը ցույց տվեց ապրիլյան պատեարզմը և Սասնա ծռերի գործունեությոնը»,-ասաց նա: Սոնա Դավթյան

դիտվել է 128 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am