«Մեր երկրում մոնոպոլիստական գաղափարներ չկան». նախարար
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին տնտեսական ծրագրերը բաժանեց չորս հիմնական խմբերի,որոնցից հիմնականը մենաշնորհների առկայությյունն է:Նա վստահեցրեց, որ կան միայն բնական մենաշնորհներ, մնացած դեպքերում գերիշխող դիրք զբաղեցնողներն են, ինչն էլ պայմանավորված է փոքր շուկայով: «Այսօր հայտարարում եմ, որ շուկան բաց է: Ինքներս բանանի ներկրման դեպքում համոզվեցինք: Մնացած ապրանքների մասով ևս համոզված եմ: Վստահաբար կարող եմ ասել, որ ներկա իրականության մեջ որևէ սահմանափակում չկա, եթե կա, խնդրում ենք հայտնել մեզ»,- ասաց Սուրեն Կարայանը:
