Դուք Ժեկի պետի մոտ չէիք գնացել.Սերժ Սարգսյանի՝ Արցախում մտավորականների հետ ունեցած հանդիպման մասին
Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում ամփոփելով 2016-ը նշեց, որ անցնող տարին կորուստներով լի էր հայ ազգի համար. «Որովհետև արևի լույսի պես մեր ազգի զավակներին կորցրեցինք»: Ռեժիսորի խոսքով՝ մեր ազգը միամիտ է, բայց դա առիթ չպետք է տա ամեն մեկին վիրավորել մեր ազգին. «Շան որդի են նրանք, ովքեր վիրավորում են ամբողջ ազգին, փնովում: Ինձ համար ազգը երեխաներն են, եկող սերունդը»: Անդրադառնալով նաև Սերժ Սարգսյանի՝ Արցախում մտավորականների հետ ունեցած հանդիպմանը, նշեց. «Ինձ համար զարմանալի էր մտավորականների պահվածքը: Դուք Ժեկի պետի մոտ չէիք գնացել: Մի՞թե խոսելու բան չկար, չէի՞ն ուզում ասել այն բաների մասին, որոնք մեզ բոլորիս հուզում են»:
