Ամեն ինչ իջեցրել ենք ռաբիսի մակարդակի.գրականագետ
Գրականագետ Դավիթ Գասպարյանը Հայելի ակումբում ամփոփելով 2016 թվականը,կարծիք հայտնեց,որ այս տարի մեզանից պակասեց հայ մարդու արժանապատվությունը. «Հայ մարդն իր հանդեպ հարգանքը և հավատը կորցրել է: Եթե կարողանանք աստիճանաբար ազգային արժանապատվությունը վերականգնել, շատ բան տեղին կլինի: Այս վերջին տարիների դեպքերը անկման հասցրեցին մեզ, բերեցին մեր հավատի, վստահության կորստի, ամեն տեսակ արժեքների կորստի: Ուզում ես մարդկանց դեմքին մի ժպիտ որոնել, բարեկրթություն, բայց որտեղի՞ց, չես գտնի:Նախքան մշակույթի նոր նախարարից պահանջելը, պետք է ինքներս մեր առջև պահանջներ դնենք:Ամեն ինչ իջեցրել ենք ռաբիսի մակարդակի: Վատ գրականությունը չեն կարդում, վատ ներկայացման չեն գնում: Ու՞ր են այն լավ, բացառիկ ներկայացումները, որոնք պիտի ցնցեն հանդիսատեսին»,-ասաց նա:
