Ինչը մեզ չի սպանում, մեզ ավելի ուժեղ է դարձնում.Արտակ Դավթյան
«2016 թվականը բարդ և մարտահրավերներով լեցուն տարի էր մեզ համար: Ներքաղաքական և տնտեսական առումով տարին ցույց տվեց, որ կառավարման այն մոդելը, որը տարիներ շարունակ կիրառում էինք, խիստ վերափոխման անհրաժեշտություն ունի:Ես հավատում եմ այն իմաստությանը, որն ասում է՝ ինչը մեզ չի սպանում, մեզ ավելի ուժեղ է դարձնում»,-Հայելի ակումբում հրավիրված քննարկմանը,վերլուծելով 2016-ի քաղաքական տարին հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը: Պարոն Դավթյանն այս տարվա համար առանձնացրեց նաև պաշտպանության նախարարի փոփոխությունը. «Կարծում եմ՝ շատ կարևոր, գլոբալ փոփոխություն էր, որ պաշտպանության նախարար նշանակվեց քաղաքացիական անձ: Դա մեսիջ էր, կոնկրետ քայլ, թե առաջիկայում Հայաստանն ինչ ուղղությամբ պետք է զարգանա»:
