Մտան ՀՀԿ՝ ատամնազերծ լինելու.Ազատ Արշակյանը՝վարչապետի փոփոխության մասին
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում անդրադարձավ կառավարության հրաժարականին և նոր վարչապետի նշանակամնաը:«Սկզբում դրական էի համարում կառավարոթյան փոփոխությունը, բայց հիմա այլ կարծիք ունեմ: Ես ոգևորված էի, կարծում էի՝ նոր մարդ է, գավառական չէ, քանի որ դրանից առաջ գավառամտություն էր, բայց երբ շարք կանգնած, ասես՝ ատամնաբուժարան գնալիս լինեն, մտան ՀՀԿ՝ ատամնազերծ լինելու: ՀՀԿ-ն ատամնաբուժարան է, ով մտնում է՝առանց ատամ դուրս է գալիս: Ես հույս ունեի, որ Կարեն Կարապետյանը չի մտնի ատամնաբուժարան»,-ասաց բանախոսը:
