Ականազերծման աշխատանքներ`Հալեպի ազատագրված տարածքներում են իրականացնում
Միջազգային հակաականային կենտրոնի ռուս զինծառայողներն իսլամիստ զինյալներից ազատագրված Հալեպի արեւելյան թաղամասերում ականազերծման աշխատանքներ են իրականացնում` 966 հեկտար ընդհանուր մակերեսով տարածք: Հաղորդվում է, որ ականազերծման աշխատանքների ժամանակ ռուս զինծառայողները գտել են ամերիկյան, գերմանական ու բելգիական արտադրության զինամթերք:
