Հայտնաբերվել է կործանված «Տու-154» ինքնաթիռի երկրորդ «սև արկղը»
RIA Novosti-ի հաղորդմամբ՝ փրկարարները հայտնաբերել և ջրից դուրս են բերել Տու-154 կործանված ինքնաթիռի երկրորդ ինքնագիր:«Մոտ կես ժամ առաջ հայտնաբերվել և ծովի հատակից բարձրացվել է ինքնաթիռի երկրորդ բորտային ինքնագիրը»,- ասվում է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։Սոչիում արդեն չորրորդ օրն է, ինչ ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ կործանված ինքնաթիռի վայրում։ «Ջրից դուրս է բերվել 17 աճյուն և 223 մասունք։ 13 աճյուն և 168 մասունք տեղափոխվել են Մոսկվա՝ Բժշկական փորձաքննության բյուրո, գենետիկ փորձաքննության համար»,-հաղորդել են գերատեսչությունից։
