«Տու-154»-ի աղետի վայրում 15 մարմին են հայտնաբերել
RIA Novosti-ն՝ վկայակոչելով ուժային կառույցներում աղբյուրին հայտնում է,որ ռուս փրկարարները 15 զոհի աճյուն են հայտնաբերել Սև ծովում՝ «Տու-154»-ի աղետի վայրում: «Որոնողական աշխատանքների անցկացման շրջանում հայտնաբերվել է ևս 3 զոհի մարմին։ Հայտնաբերված մարմինների ընդհանուր թիվը հասել է 15-ի:Ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են մարմնի 223 մասեր »,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ աճյունների գենետիկական փորձաքննությունը կանցկացվի Մոսկվայում։ Որոնողական աշխատանքներում ներգրավված է 45 նավ, 15 խորջրյա սարքեր, 192 ջրասուզակ, 15 ինքնաթիռ և 5 ուղղաթիռ։
