Նավթի գները նվազում են
Gazeta-ն գրում է ,որ Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այդ մասին են վկայում առևտրային տվյալները, թեթև տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները նվազել են 0.19%-ով՝ հասնելով 1 բարելի դիմաց 53.80 դոլարի: Լոնդոնի ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ֆյուչերսները նվազել են 0.27%-ով՝ մինչև 1 բարելի դիմաց 55.94 դոլարի։
