Սեյրան Օհանյանը «ստոպ» է տվել
Քաղաքական հայտ ներկայացրած Սեյրան Օհանյանը առժամանակ «ստոպ» է տվել իրեն աջակցող թիմերին՝ ասելով, որ մինչեւ եկող տարվա հունվարի 15-ը լռեն, որեւէ կարգի մեկնաբանություններով հանդես չգան, նշված ժամկետիցհետո ինքը կմանրամասնի, թե ինչ է պետք ասել, ինչպես ներկայացնել հնարավոր դաշինքի առաքելությունը։ Հիշեցնենք, որ մամուլի տեղեկություններով Օհանյանի հետ բանակցում են Վարդան Օսկանյանի «Համախմբումը», Վիկտոր Դալլաքյանի ու Արամ Գասպարի Սարգսյանի կուսակցությունները, «Ժառանգությունը», ինչպես նաեւ Ազատամարտիկների դաշինքն ու Միասնական Արմենիա նախաձեռնությունը։
