Պիտակների մասին չեմ լսել. Լ. Ալթունյան
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը խոսեց առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի մասին: Շուտով վերջ է տրվելու ծրարներով գումարներ փոխանցելուն, մեկ տարվա մեջ իրենց կհաջողվի հաղթահարել այդ երևույթը,ասաց նա: Հարցին, թե իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ 5 տարուց առողջապահությունն անվճար կլինի, ի՞նչ քայլեր են արվում այդ ուղղությամբ, նախարարը պատասխանեց, թե անվճար ոչինչ չկա: Մեկ այլ հարցի, թե որն էր պատճառը, որ նախարարն «արժանացել» է Կարեն Կարապետյանի «ամենաանհաջող կադր» պիտակին, նա պատասխանեց, որ պիտակիների մասին չի մտածում. «Պիտակների մասին չեմ լսել, քանի որ քիչ եմ մտածում իմ շուրջը պտտվող խոսակցությունների վերաբերյալ: Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի` իմ հանդեպ վերաբերմունքին, ապա ես այն գնահատում եմ կայուն և աշխատանքային»:
