«Տու-154»-ի անկման հանգամանքները
TASS-ը՝ վկայակոչելով աղբյուրին հայտնում է,որ ՌԴ ՊՆ-ի «Տու-154» ինքնաթիռն ընկել է Սև ծովը ավելի քան 500 կմ/ժ արագությամբ դեպի աջ մանևրելիս: «Ավիաաղետի պահին ինքնաթիռը թռչել է դիմային հատվածը չափազանց վեր։Աղետը տեղի է ունեցել, երբ օդաչուները հավաքում էին մեխանիզացիան։ Դեռ անհայտ պատճառներով ինքնաթիռը թռչել է մեծ անկյան տակ։ Արդյունքում՝ շրջադարձի ժամանակ այն 510 կմ/ժ արագությամբ բախվել է ծովի մակերևույթին ձախ կողմով»,- պատմել է աղբյուրը։
