Թալիշ ժողովրդի մեծ մասը օգտագործվում է հայերի դեմ որպես թնդանոթի միս․ Վարդան Ոսկանյան

«Թալիշներ․պատմություն և արդիականություն» թեմայով քննարկմանը ,Իրանագետ Վարդան Ոսկանյանը նկատեց.«Չափազանց կարևոր է, որ մեր ամբիոնը և ընդհանրապես հայկական իրանագիտական դպրոցը զբաղվում է այս կարևոր խնդրով, և ինչպես նկատեցիք,մեր թալիշ գործընկերները, որոնք հասարակական, քաղաքական և այլ տարբեր ոլորտներ են ներկայացնում և զբաղվում են գիտությամբ, գնահատում են մեր աշխատանքը»: «Թալիշ ժողովրդի քաղաքական  շարժմանն ուղղված վերջին զարգացումները: Ակնհայտ է, որ թալիշական շարժման մեջ կան տարբեր թևեր, և դա շատ բնական է: Գործընթացն ընթանում է քաղաքական մի դիապազոնում, երբ կան ինքնավարության կողմնակիցներից մինչև Թալիշստանի կատարյալ անկախության կողմնակիցներ։ Այս փուլի համար չափազանց կարևոր է, որ թալիշները, նրանց քաղաքական վերնախավը, հարգում են հայկական ներդրումը թե՛ թալիշցիների քաղաքական շարժուներում,  թե՛ գիտական զարգացումներում»,- ասաց իրանագետը: «Որևէ կասկած չկա, որ երկու ժողովուրդները շփվել են մինչև տարածաշրջանում թյուրքալեզու տարրի  հայտնվելը: Այս իմաստով երկու հինավուրց ժողովուրդները, որոնք այսօր Հարավային Կովկասում կիսում են նույն ճակատագիրը, կարիք ունեն գործակցության, կարիք ունեն երկխոսության, կարիք ունեն իրար հասկանալու, առանց զգացական մոտեցումների»,- ասաց իրանագետը և հավելեց,որ    այս համատեքստում Հայաստանի և Արցախի հանրապետությունները ունեն կարևոր առաքելություն․պետք է օգտագործեն իրենց ունեցած հնարավորություններն այստեղ զարգացնելու թալիշագիտության տարբեր խնդիրների ուսումնասիրությունը: «Հանգամանք, որն արգելված է Ադրբեջանում․ մեր թալիշ փորձագետներն էլ նշեցին, որ  Ադրբեջանի քաղաքականությունը թալիշների նկատմամբ հասնում է ընդհուպ ցեղասպանության, և նաև կիրառվում են տարբեր արդի կիրառական տարբեր գործիքներ՝ թալիշ ժողովրդին ձուլելու, ասիմիլացնելու համար, նրանց ներուժն օգտագործելու  համար, ինչու՞ չէ, այդ ուժը նաև օգտագործելու մեր դեմ, որովհետև ամենևին  անհերքելի փաստ է, որ Ադրբեջանում թալիշ ժողովրդի մեծ մասը ալիևյան ռեժիմի կողմից օգտագործվում է հայերի դեմ որպես թնդանոթի միս»,- ասաց նա:

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am