Արծվիկ Մինասյանին թունավոր ջուր են նվիրել
Այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, նախարարության հոբելյանական 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, բնապահպանները հանքավայրերի շահագործման հետեւանքով թունավորված ջրով լի շիշ են նվիրել: Պոլիէթիլենային շշի վրա գրված է եղել. «Պոչամբարի, ցիանային հարթակի, թունավորված գետերի ու սառնորակ աղբյուրների սեղանի խմելու այլընտրանքային ջուր։ Արտադրված է Հանքաստանի Հանրապետությունում։ Պոչամբարների, ցիանային հարթակների ու հանքակերների պահապաններին տրամադրվում է անհատույց»: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում
