Ինչ լուծում կտրվի. պարզաբանում է նախարարը
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ քաղաքի մայր տոնածառն ամեն տարի պատրաստվում է բնական եղևնիներից: Լրագրողներից մեկի ճշտմանը, թե դա ծառերի հատման արդյունքում է կատարվու՞մ, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Այն, ինչ որ իրականացվում է հակաօրինական չէ, բայց ես համակարծիք եմ, որ պետք է լուծումներ գտնենք եւ արդյունավետ իրացնենք: Մենք մի մեխանիզմ ենք հիմա քննարկում, որպեսզի համապատասխան միջավայրում ձեւավորենք եղեւնիներ եւ դրանք վարձակալությամբ, հողի մեջ, բոլոր հարմարանքներով, տանք մեր քաղաքացիներին: Տանեն օգտագործեն հետ բերեն, կամ եթե ուզում է գնի, գոնե համապատասխան միջավայրում մնա եղեւնին»: Ըստ նրա՝ այս տարբերակով եղևնին չի վնասվի ու կծառայի նաև՝ որպես տոնածառ:
