Բնապահպանության նախարարությունը պետք է լինի ագրեսիվ. Արծվիկ Մինասյան

Բնապահպանության նախարարությունը պետք է լինի ագրեսիվ,  տարին ամփոփելով՝ այսօր հայտարարեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Անդրադառնալով Սևանա լճում տեղի ունեցող որսագողության դեպքերին, նա ասաց, որ մինչև դեկտեմբերի 25-ը նախատեսված էր լճում սիգի որսի սահմանափակման առաջին փուլը, և դրական տեղաշարժ է արձանագրվել: «Ամբողջությամբ բավարարված չենք, բայց մեր գնահատմամբ՝ հնարավոր եղել է շուրջ 80%-ով պահպանել այն հնարավորությունը, որ սիգը կարողանա բնական ճանապարհով իր վերարտադրության ընթացքն ունենալ: Այն արգելքը, որ դրված է այսօր, բացարձակ արդյունավետությամբ չի փայլում: Հասարակության մոտ էլ օբյեկտիվ պահանջ կա՝ օգտվելու Սևանի հնարավորություններից, և պետք է փորձենք այս համատեքստում լուծում տալ: Հետևաբար՝ նախարարությունը ոչ միայն պետք է պահպանման մասին մտածի, այլ նաև պահպանման խնդիրը տեսնենք նաև համայնքներում՝ տարբեր աշխատանքների միջոցով»,- ասաց նա: Նախարարն անդրադարձավ նաև Ամուլսարի հանքավայրի շահագործմանը եւ վստահեցրեց, որ բոլոր գործընթացներն իրականացվել են փորձաքննությունների հիման վրա, իսկ ահա փորձաքննություններն օրենքի շրջանակում տվել են դրական եզրակացություն: «Փորձաքննության այն համակարգը, որը գործում է Հայաստանում, ես գտնում եմ ոչ բավարար: Այն պետք է ուժեղացնենք այն աստիճան, որ հասարակության մոտ չառաջանան այդ հարցերը, բայց ես՝ որպես Սահմանադրությունն ընդունող եւ օրենք հարգող մարդ, շարժվելու եմ օրենքով»:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am