Պայթյուն `հրդեհի բռնկումով Բաքվի գազատարում/տեսանյութ/
SOCAR-ը դադարեցրել է գազամատակարարումը գազատար համակարգ՝ կապված Սանգաչալի գազաբաշխիչ հանգույցի գազատարի վրա տեղի ունեցած պայթյունի հետ:
Սանգաչալը Ադրբեջանի բոլոր խոշոր նավթային նախագծերն իրար միացնող նավթային տերմինալ է։
Տուժածներ չկան։ «Ներկայումս գիծը տեղայնացվել է, կասեցվել է գազամատակարարումը համակարգ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
SOCAR-ի տվյալով՝ մոտ ժամանակներս վերականգողական աշխատանքներ են իրականացվելու։
