Պուտինը իր մարդուն կուղարկի Թուրքիա
Дождь-ը՝ վկայակոչելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրներին հայտնում է,որ Թուրքիայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի փոխարեն Ռուսաստանը կարող է դեսպան նշանակել ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչին Պրիվոլժսկի դաշնային օկրուգում՝ Միխայիլ Բաբիչին։ Բաբիչը դեռևս անցած ամռանը կարող էր նշանակվել Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան հեռացող Միխայիլ Զուրաբովի փոխարեն։ Խորհրդարանը հավանություն էր տվել նրա նշանակմանը, սակայն Ուկրաինան մերժել էր նրա նշանակումը: Ուկրաինայում դա մեկնաբանել էին,որ վերջինս չունի դիվանագիտական փորձ։
