Ադրբեջանը իսրայելական Barak-8 ՀՀՊ համակարգ է փորձարկել/տեսանյութ/
Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում հաջողությամբ անցկացվել են Barak-8 ՀՀՊ համակարգի «երկիր-օդ» հեռահար հրթիռների փորձարկումները,հայտնել է jewishpress.com կայքը՝ վկայակոչելով Իսրայելի ՊՆ-ը։ Վերջինիս հաղորդմամբ՝ Ադրբեջանն Իսրայելին պատվիրել է 12 արձակման սարք և 75 սարք։ Barak 8-ը մշակել են Israel Aerospace Industries (IAI), ELTA Systems, Ռաֆալ և մյուս ընկերությունները։ Barak 8 ՀՀՊ համակարգը նախատեսված է օդային սպառնալիքներից, այդ թվում նաև ինքնաթիռներից, ուղղաթիռներից, թևավոր հրթիռներից ու ԱԹՍ-երից պաշտպանվելու համար։ Հրթիռներն ունակ են ինքնաթիռներ խոցել 70-90 կիլոմետր հեռավորության վրա։
